Կրասնոդարի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 3 դեռահասի դի

Կրասնոդարում՝ բնակարաններից մեկում, հայտնաբերվել է երեք դեռահասի դի, հայտնում է РИА Новости-ն։

Քննության տվյալներով՝ Կրասնոդարում՝ Չեկիստովի պողոտայի վրա գտնվող բնակարաններից մեկում, անչափահասների հարազատը հայտնաբերել է երկու դեռահասների դի՝ 16 և 17 տարեկան։ Մի կին, տեսնելով դեռահասներին անգիտակից վիճակում, կանչել է բժիշկներին և ոստիկանություն։ Ավելի ուշ իրավապահները հայտնաբերել են անչափահասների 16-ամյա ընկերոջ դին ևս։

Զննության ընթացքում քննիչները հայտնաբերել են ծխելու սարքավորումներ և «թմրամիջոցներ օգտագործելու համար օգտագործվող» իրեր։ Քննիչները պարզում են դեպքի հանգամանքները, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել