Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղում, փոխանցում է ՌԴ ՊՆ-ն։
«Պահպանվում է շարունակական փոխգործակցությունը Բաքվի հետ՝ ուղղված խաղաղ բնակչության անվտանգության ապահովմանը և մարդասիրական իրավունքի պահպանմանը։
Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։
Ավարտվում է խաղաղապահ կոնտինգենտի անձնակազմի ռոտացիան, ինչպես նաև զենքի և ռազմական տեխնիկայի ուղարկումը Ռուսաստանի Դաշնություն՝ պլանային վերանորոգման համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։