Հրաձգություն է տեղի է ունեցել Մոսկվայի կենտրոնում գտնվող ռեստորանի մոտ, դեպքի վայր են մեկնել հատուկ ծառայության աշխատակիցներ, РИА Новости-ին հայտնել է աղբյուրը։
Միջադեպը տեղի է ունեցել Շլյուզովայա ամբարտակում։
«Նախապես կրակոցներ են հնրել Մոսկվայի կենտրոնում գտնվող ռեստորանի մոտ»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ տեղի ունեցած հրաձգության հետևանքով ոչ ոք չի տուժել։
«Ոչ ոք չի տուժել, կոնֆլիկտը տեղի է ունեցել հաստատության հյուրերի միջև», – ասել է գործակալության զրուցակիցը։