Նեթանյահուն հայտարարել է Գազայում հրադադարի պայմանների մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայի հատվածում հրադադար չի լինի առանց ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից պատանդների ազատ արձակման։

«Ուզում եմ նաև իմանաք, որ մի բան, որ մենք չենք անի, այն է, որ առանց պատանդների վերադարձի զինադադար չի լինի, թող դա ընդհանրապես վերանա բառապաշարից։ Մենք սա ասում ենք մեր թշնամիներին և մեր ընկերներին. մենք շարունակելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ չենք հաղթել նրանց, այլընտրանք չունենք։ Կարծում եմ՝ այսօր բոլորը դա հասկանում են»,- ասել է Նեթանյահուն՝ ելույթ ունենալով Ռամոնի ռազմաօդային բազայում գտնվող զինվորականների առջև:

Վարչապետը նաև ընդգծել է, որ այսօր ողջ ժողովուրդը միասնական է և հավատում է ՀԱՄԱՍ-ի նկատմամբ Իսրայելի պաշտպանության բանակի հաղթանակին․ «Մենք շարունակելու ենք միասին պայքարել մինչև հաղթանակ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել