Գազայի հատվածում իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 9,7 հազարը, որից 4,8 հազարը՝ երեխաներ։ Այս մասին հայտնում է Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարությունը։
«Գազայի հատվածի վրա իսրայելական ռմբակոծությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 9770-ի, 4800-ը՝ երեխաներ», – ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ ընդհանուր տուժել է 24 808 մարդ։