Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները զրոյական են, սակայն ժամանակի ընթացքում երկխոսությունը պետք է վերսկսվի, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Россия-1» հեռուստաալիքի լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
Լրագրողը զրույցից մի հատված հրապարակել է Telegram ալիքում։
«Հարաբերությունները գտնվում են զրոյական մակարդակում կամ, ես կասեի, նույնիսկ զրոյից ցածր: Բայց, միևնույն է, քանի որ և՛ Ամերիկան, և՛ մենք հատուկ պատասխանատվություն ենք կրում գլոբալ կայունության և ռազմավարական կայունության համար, այսպես թե այնպես, ստիպված կլինենք ժամանակի ընթացքում վերսկսել այս խոսակցությունը», – ասել է Պեսկովը: