Գազայում մեկ ընտանիքից ավելի քան 20 մարդ է զոհվել իսրայելական հարվածներից

Գազայի հատվածում բնակելի շենքին իսրայելական հարվածի հետևանքով զոհվել է մեկ ընտանիքից ավելի քան 20 մարդ, հայտնում է անկլավի առողջապահության նախարարությունը:

«Աբու Հասիրի ընտանիքից առնվազն 21 մարդ սպանվել է նրանց տան վրա դաժան հարձակման հետևանքով, որտեղ ապրում էին երեխաներ և կանայք: Նրանց մարմինները ուշ երեկոյան բերվել են Ալ-Շիֆա բժշկական համալիր», – հայտնել է Առողջապահության նախարարությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ առնվազն 51 մարդ  զոհվել է Գազայի հատվածի կենտրոնում գտնվող Ալ-Մաղազի փախստականների ճամբարին իսրայելական հարվածի հետևանքով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել