Իսրայելն արգելված ֆոսֆորային զինամթերք է կիրառել․ զոհվել է ավելի քան 51 մարդ

Առնվազն 51 մարդ է զոհվել Գազայի հատվածի կենտրոնում գտնվող Ալ-Մաղազի փախստականների ճամբարին իսրայելական հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնում է WAFA պաղեստինյան գործակալությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը նոյեմբերի 4-ի երեկոյան հարձակվել են փախստականների ճամբարի բնակելի շենքերից մեկի վրա։ Ինչպես նշում է գործակալությունը, զոհերի մեծ մասը կանայք և երեխաներ են։ Տեղեկություններ են ստացվել նաև տասնյակ զոհերի մասին, որոնցից շատերը դեռևս փլատակների տակ են։

Բացի Ալ-Մաղազի ճամբարից, հարվածներ են հասցվել պաղեստինյան անկլավի հյուսիսում և արևմուտքում գտնվող բնակելի թաղամասերին։ WAFA-ն պնդում է, որ մի շարք դեպքերում իսրայելական ինքնաթիռներն օգտագործել են միջազգային կոնվենցիաներով արգելված ֆոսֆորային զինամթերք։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել