Թերթերի շրջանում ադրբեջանցի է պայթել ականի վրա

Թերթերի շրջանում 63-ամյա ադրբեջանցի է պայթել  ականի վրա։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի ՆԳՆ տարածաշրջանային մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ նոյեմբերի 5-ին, ժամը 12:00-ի սահմաններում, ոստիկանությունը տեղեկություն է ստացել Թերթերի շրջանու չականազերծված  հատվածում ականի պայթյունի մասին։ Միջադեպի հետեւանքով ոտքից վիրավորվել է  գյուղի բնակիչը՝ 1960 թվականին ծնված Ասիֆ Նովրուզ օղլու Հուսեյնովը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել