Պաղեստինյան արմատական «Իսլամական ջիհադ» շարժումը պնդում է, որ կազատի օտարերկրյա պատանդներին, եթե Իսրայելի հետ Գազայի հատվածում ժամանակավոր զինադադարի մասին համաձայնություն ձեռք բերվի: Այս մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք կազատենք օտարերկրյա քաղաքացիական պատանդներին, եթե ժամանակավոր զինադադար ձեռք բերվի»,- հեռուստաալիքը մեջբերում է արմատականների հայտարարությունը։