ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Նեպալում աղետալի երկրաշարժի կապակցությամբ, որը հանգեցրել է մարդկային զոհերի և ավերածությունների։ Ցավակցագիրը հրապարկված է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության «X»–ի պաշտոնական էջում։
«Մեր աղոթքները Նեպալի ժողովրդի հետ են՝ թոթափելու դժբախտությունը և հաղթահարելու բնական աղետի պատճառած ավերածությունները», – նշված է ՀՀ ԱԳՆ-ի տեքստում։
Հիշեցնենք, որ Հնդկաստանի և Նեպալի սահմանին նոյեմբերի 4-ին 6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Ստորգետնյա ցնցումները զգացվել են Նյու Դելիում, Կատմանդուում և այլուր։ Վերջին տեղեկություններով 157 մարդ է զոհվել, ավելի քան 160 մարդ՝ տուժել։