Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) ֆիլմը, որը պատմում է ՀԱՄԱՍ-ի վայրագությունների մասին Գազայի հատվածին հարող Իսրայելի տարածքների բնակիչների նկատմամբ, կցուցադրվի ԱՄՆ-ում հոլիվուդյան պրոդյուսերներին, հայտնում է Jerusalem Post-ը, փոխանցում է РИА Новости-ն։
«Ֆիլմը, որը պատրաստվել է Իսրայելի Պաշտպանության ուժերի խոսնակի գրասենյակի կողմից և պատկերում է ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների վայրագությունները Գազայի հատվածի հետ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների նկատմամբ։ ԱՅն նոյեմբերի 8-ին կցուցադրվի մի շարք հոլիվուդյան պրոդյուսերների»,- գրում է թերթը։
Նշվում է, որ ցուցադրությունը կազմակերպել են մի շարք հոլիվուդյան հրեաներ։
Ըստ թերթի՝ վկայակոչելով ցուցադրության ուղարկված հրավերները, ֆիլմը տևում է մոտ 40 րոպե և ներկայացնում է «բռնի և շատ ծանր գրաֆիկական պատկերներ»։ Հանդիսատեսներին խնդրել են բջջային հեռախոսներ չբերել։
Երկու ցուցադրություն է լինելու՝ Լոս Անջելեսում և Նյու Յորքում, մինչդեռ ֆիլմը նախկինում ցուցադրվել է դիվանագետներին և միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներին։