Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի որդին՝ 15-ամյա Ադամ Կադիրովը, նշանակվել է Չեչնիայի Հանրապետության ղեկավարի անվտանգության վարչության պետի պաշտոնում։ Այս մասին հայտնել է Չեչնիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության հատուկ ոստիկանական գնդի հրամանատար Զամիդ Չալաևը։
«Մեծ ուրախությամբ շնորհավորում եմ Ադամ Կադիրովին Չեչնիայի Հանրապետության ղեկավարի անվտանգության վարչության պետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ»,- գրել է Չալաևը Instagram-ում։
Հիշեցնենք, որ նախկինում Ադամ Կադիրովին շնորհվել է Չեչնիայի Հանրապետության հերոսի կոչում և արժանացել Թաթարստանի երկրորդ կարևոր մրցանակին։ Չեչնիայի ղեկավարը նաև խոստովանել է, որ իր որդին ծեծել է Ղուրանը այրելու մեջ մեղադրվող Նիկիտա Ժուրավելին և նշել, որ հպարտ է որդու արարքով։