Եվրոպական միության և «Բաց կառավարման գործընկերություն․ Եվրոպա» հիմնադրամի օժանդակությամբ իրականացվող «Ազդարարման բազմակողմանի խթանում Հայաստանում» ծրագրի շրջանակներում կազմակերպվում է ազդարարման վերաբերյալ նկարչական և շարադրությունների մրցույթներ։
Նկարչական մրցույթի խորագիրն է՝ «Պատկերի՛ր ճշմարտությունը», իսկ շարադրությունների մրցույթինը՝ «Պատմի՛ր ճշմարտությունը»։
Մրցույթների նպատակն է բարձրացնել պատանիների և երիտասարդների ներգրավվածությունը ազդարարման համակարգի զարգացման և դրա վերաբերյալ ճիշտ ընկալումների ձևավորման գործում։
Մրցույթին հրավիրվում են մասնակցել ավագ դպրոցների ստեղծագործ աշակերտները և ուսանողները։
Նկարչական մրցույթի շրջանակներում մասնակիցները պետք է ներկայացնեն իրենց կողմից նկարված յուրօրինակ նկարները «Պատկերի՛ր ճշմարտությունը» խորագրով, իսկ շարադրությունների մրցույթի մասնակիցները՝ սեփական մտքի շարադրանքը «Պատմի՛ր ճշմարտությունը» խորագրով։
Աշխատանքների գնահատման չափանիշները և տեխնիկական այլ մանրամասները ներկայացված են ստորև։
Մրցույթների գրանցման վերջնաժամկետն է՝ նոյեմբերի 10-ը, ժամը 23։59։
«Պատկերի՛ր ճշմարտությունը» նկարչական մրցույթին կարող եք գրանցվել այստեղ, իսկ «Պատմի՛ր ճշմարտությունը» շարադրությունների մրցույթին՝ այստեղ։
Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետն է՝ դեկտեմբերի 3-ը, ժամը 23։59։
Մրցույթի արդյունքները ամփոփվելու են դեկտեմբերի 9-ին՝ կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը, որին կհրավիրվեն մասնակցելու մրցույթների մասնակիցները, իսկ լավագույն աշխատանքների հեղինակները կպարգևատրվեն մրցանակներով։
ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ
Նկարչական մրցույթի գնահատման չափանիշներ
Չափանիշ | Գրավչություն
Գնահատվում է նկարի ոճային և գունային ակնահաճո լուծումը |
Նորարարություն
Գնահատվում է թե որքանով է աշխատանքը նորարար (արդյո՞ք այն հանդիսանում է կրկնօրինակ) |
Բովանդակություն
Գնահատվում է աշխատանքի միջոցով հանրությանը ուղերձ հասցնելու կարողությունը |
Ընդամենը |
Միավոր | 2 | 3 | 5 | 10 |
Շարադրությունների մրցույթի գնահատման չափանիշներ
Չափանիշ | Լեզու
Գնահատվում է, թե որքանով է աշխատանքի շարադրանքը գրական հայերենով |
Ծավալի և բովանդակության հարաբերակցություն
Գնահատվում է, թե որքանով է բուն ասելիքը շարադրանքի միջոցով հստակորեն տեղ հասցվում |
Բովանդակություն Գնահատվում է, թե որքանով է հեղինակն իր սեփական տեսակետը և առաջարկները ներկայացնում |
Ընդամենը |
Միավոր | 2 | 3 | 5 | 10 |
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ
• Ի՞նչ է ազդարարումը, ովքե՞ր են համարվում ազդարարներ և ի՞նչ նպատակ ունի ազդարարումը
• Ազդարարները «գործ տվողներ» չեն․ նրանք պարկեշտ և իրավունքը հարգող քաղաքացիներն են
• Ինչպես և ինչ հարթակում կարող են ազդարարել քաղաքացիները, եթե տեղեկություն ունեն կոռուպցիոն դեպքի կամ հանրային շահերին ուղղված այլ վնասների մասին․ azdararir.am
• Աշխատում եք և Ձեր իրավունքները խախտվե՞լ են՝ ազդարարեք․ EmployeeProtect.am-ով կարող եք անանուն ներկայացնել Ձեր խնդիրը
• Բիզնես ոլորտում ծագած ցանկացած խնդրի և հարցի դեպքում ազդարարիր․ Bizprotect.am
• Ազդարարներն ու նրանց փոխկապակցված անձինք ունեն պաշտպանության իրավունք
• Պատերազմում պարտության հանգեցնում է նաև կոռուպցիան․ պետք է ազդարարել
• Տարբեր իրավախախտումների, կոռուպցիոն և այլ բնույթի տեղեկություններ ունեցող անձիք կարող են նաև ազդարարել ԶԼՄ-ների միջոցով
• Խախտումների, հանցագործությունների մասին ազդարարելը «գործ տալ» չէ, բայց նաև ազդարարը պետք է գործի բարեխղճորեն