Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Բեռլինում փակ հանդիպման ժամանակ սուր քննադատության է ենթարկել ԵՄ-ի «երկակի ստանդարտները» Պաղեստինի և Ուկրաինայի նկատմամբ իրենց քաղաքականության մեջ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Անկարայում իր դիվանագիտական աղբյուրին։
Գործակալության զրուցակցի խոսքով՝ Ֆիդանը ելույթ է ունեցել Բեռլինում Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպված փակ հանդիպմանը՝ «ԵՄ ընդլայնում եւ բարեփոխումներ» խորագրի ներքո։
«Ֆիդանը ասել է, որ ԵՄ որոշ երկրներում պաղեստինցիների հետ համերաշխության ցույցերը կանխելը երկակի ստանդարտ է: Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ եթե ԵՄ-ն ցանկանում է մրցակցել գլոբալ հարթակում, անհրաժեշտ է վերականգնել վստահությունը ընդլայնման քաղաքականության նկատմամբ»,- ասել է աղբյուրը։
«Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը, հեռու լինելով երկակի ստանդարտներից, քննադատել է նաև Եվրամիության որոշ երկրներում պաղեստինցիներին աջակցող ցույցերի արգելքը և ասել, որ կանխում են նրանց, ովքեր ցանկանում են բողոքել Պաղեստինում խաղաղ բնակիչների դաժան կոտորածի դեմ։ Սա անընդունելի երկակի ստանդարտ է»,- հավելել է գործակալության զրուցակիցը։