Լեռնանիստ գյուղում վագոն-տնակ է այրվել

Նոյեմբերի 1-ին, ժամը 19։10-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնանիստ գյուղի սկզբնամասում՝ անասնաֆերմայի տարածքում, այրվում է վագոն-տնակ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 14-րդ փողոցում գտնվող վագոն-տնակում (մոտ 25 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:43-ին, մարվել՝ 21:38-ին: Այրվել է վագոն-տնակը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել