Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Ռիչարդ Հեխտը հաստատել է, որ Իսրայելը հարվածել է Ջեբալիա փախստականների ճամբարին՝ փորձելով ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի հրամանատարին, և նա խաղաղ բնակիչների մահը վերագրել է «պատերազմի ողբերգությանը»։
Ավելի վաղ Գազայի ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ առնվազն 400 մարդ է զոհվել կամ վիրավորվել Գազայի հատվածում գտնվող Ջեբալիա փախստականների ճամբարի վրա իսրայելական ավիահարվածների հետևանքով։
Նախարարությունը հավելել է, որ զոհերի թվում են մեծ թվով կանայք և երեխաներ։
Իսրայելական բանակի խոսնակը երեքշաբթի օրը CNN-ին ասել է, որ Գազայի հատվածում գտնվող Ջաբալիա փախստականների ճամբարի վրա ավիահարվածը թիրախավորել է ՀԱՄԱՍ-ի հրամանատարին, որը «թաքնվում էր խաղաղ բնակիչների թիկունքում»:
«Սա պատերազմի ողբերգությունն է», – պատասխանել է Հեխտը ավիահարվածի զոհ դարձած քաղաքացիական անձանց մասին լրագրողի հարցին: