Բորելը դատապարտել է իսրայելցի վերաբնակիչների հարձակումները պաղեստինցիների վրա

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ  Բորելը դատապարտել է Իսրայելի հարձակումները օկուպացված Արևմտյան ափում  պաղեստինցիների վրա՝ Գազայի հատվածում շարունակվող գործողության ֆոնին, հաղորդում է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը Մերձավոր Արևելքի մի շարք երկրների նախարարների հետ բանակցություններից հետո:

«Քննարկվել է իրավիճակը Հորդանան գետի արևմտյան ափում։  Բորելը խոր մտահոգություն հայտնեց պաղեստինցիների վրա իսրայելցիների հարձակումների կապակցությամբ։  Նա խստորեն դատապարտեց դրանք», – ասվում է հայտարարության մեջ:

Պաղեստինյան կողմի տվյալներով՝ հոկտեմբերի 7-ից ի վեր ավելի քան 120 պաղեստինցի է սպանվել Հորդանան գետի արեւմտյան ափին իսրայելցի վերաբնակիչների եւ իսրայելական բանակի կողմից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել