Աշխատանքներ են տարվում, որ «Արցախփոստ» ընկերության միջոցով կենսաթոշակ և նպաստ ստացող քաղաքացիներն առաջիկայում հնարավորություն ունենան 2023 թվականի սեպտեմբեր ամսվա կենսաթոշակն ու նպաստը (բացառությամբ զինվորական կենսաթոշակի), ստանալ «Արցախբանկի» մասնաճյուղերից։
Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
2023 թվականի սեպտեմբեր ամսվա կենսաթոշակների և նպաստների տրամադրման մասին կտեղեկացնենք հավելյալ: