Մետրոպոլիտենին հրատապ ներդրումներ են անհրաժեշտ․ Վահե Հովհաննիսյան

Երևանի քաղաքապետը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց, որ մետրոպոլիտենի հետ կապված հրատապ խնդիր կա և ֆինանսավորման հարցը չի լուծվել, խոսքը՝ մոտ 650 միլոն դրամի մասին է։ Այս մասին Ազգային ժողովում 2024 թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին ասաց ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը։

«Եթե հարցն իրոք հրատապ է, մենք պահեստային ֆոնդում միջոցներ չունե՞նք դրա համար»,-հարցրեց Թունյանը։

Ֆինանսների նախարարն ասաց, որ իրենք արդեն հատկացրել են գումար Երևանի մետրոպոլիտենի համար։

«Նամակ ենք ստացել քաղաքապետարանից, որով տերբեր ծրագրերի համար նախատեսված գումարներից վերաբաշխում է արվում Երևանի մետրոպոլիտենի այլ ծախսեր անելու համար։ Մենք հարցրել ենք, թե ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ մի տողից վերաբաշխվում է այլ տողի։ Ուզում էինք հասկանալ, որ այն տողում, որի համար դա նախատեսված էր, ինչու չի արվում և ինչու է որոշվել՝ սա արվի։ Այսինքն, մենք ոչ թե մերժել ենք հայտը, այլ հարցեր ենք տվել՝ հսկանալու, թե, եթե մենք գումարները տրամադրել ենք մի բան անելու համար, ինչու է որոշվել, որ դա չպետք է արվի»,-ասաց Վահե Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել