Թել Ավիվը թույլ չի տա վառելիքի մատակարարումը Գազա՝ չնայած մարդասիրական կազմակերպությունների և ՄԱԿ-ի խնդրանքներին, որ այն ՀԱՄԱՍ-ի կողմից չօգտագործվի։ Այս մասին ասել է Իսրայելի բանակի խոսնակ փոխգնդապետ Ջոնաթան Կոնրիկուսը, փոխանցում է РИА Новости-ն:
«Մենք թույլ չենք տա վառելիք մատակարարել Գազա, և մեզ ոչինչ չի պարտավորեցնում դա անել: Մենք չենք ցանկանում, որ ՀԱՄԱՍ-ը դա օգտագործի մեր դեմ»,- ասել է զինվորականը Համաշխարհային կազմակերպության կողմից հավատարմագրված ACANU ասոցիացիայի լրագրողների հետ ճեպազրույցում:
ՄԱԿ-ի տարբեր գործակալություններ և միջազգային կազմակերպություններ շաբաթներ շարունակ կոչ են անում վառելիքն ուղարկել Գազա, քանի որ դա հիվանդանոցներին և ջրի մաքրման կայաններին էլեկտրաէներգիա մատակարարելու միակ միջոցն է:
Նշենք, որ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հոկտեմբերի 9-ին հրամայել է շրջափակել Գազայի հատվածը՝ զանգվածային հրթիռային հարձակումներից և պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի գրոհայինների՝ հրեական պետության հարավային հատվածներ ներխուժելուց երկու օր անց։ Դադարեցվել է ջրի, սննդի, էլեկտրաէներգիայի, դեղորայքի և վառելիքի մատակարարումները։