14 մարդ խոշտանգվել է, 64–ը զոհվել Լեռնային Ղարաբաղից դեպի Հայաստան հարկադիր տեղափոխման ժամանակ։ Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը գրել է «X» սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։
«ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել է տվյալներ սեպտեմբերի 19–ին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով զոհվածների և վիրավորների, այդ թվում՝ խաղաղ բնակիչների, մասնավորապես երեխաների թվի մասին»,– գրել է նա: