Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, 69 տարեկան հասակում հանկարծամահ է եղել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Միքայել Հովակիմյանը։
Այս մասին հայտնում են Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից:
«Միքայել Հովակիմյանը՝ որպես լավ ու նվիրված արտիստ, մարդկային մեծագույն արժեքներով օժտված վայելում էր մեծ սերը՝ հատկապես արվեստասեր հասարակությունում։
Թատրոնի ողջ անձնակազմը սգում է սիրելի արտիստի կորուստը և ցավակցում է հարազատներին»,- ասված է գրառման մեջ։