Հազվագյուտ սև անգղը տեղափոխվել է վերականգնողական կենտրոն

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել, որ Գեղարքունքի մարզի Մարտունի բնակավայրում նկատվել է հյուծված գիշատիչ թռչուն:

ԲԸՏՄ Գեղարքունիքի տեսուչները պարզել են, որ թռչունը հանդիսանում է ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում ընդգրկված հազվագյուտ տեսակի սև անգղի առանձնյակ (լատ.՝Aegypius monachus), որն անմիջապես տեղափոխվել է Երևան՝ կենդանիների և թռչունների համար նախատեսված վերականգնողական կենտրոն:

Գիշատիչ թռչնի արտաքին զննությամբ վնասվածքներ չեն հայտնաբերվել, իրականացվում են լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ և բուժում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել