Հոկտեմբերի 10-ին նշվում է հոգեկան առողջության համաշխարհային օրը: Այս օրը նշելը նպատակ է հետապնդում հանրության ուշադրությունը հրավիրելու առկա առողջապահական խնդիրներին: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պաշտոնապես նշվում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից պաշտոնապես ճանաչված առողջապահական խնդիրներին նվիրված օրերը: