Իսրայելի քաղաքացիներն այլևս չեն վստահում Նեթանյահուին․ Հոսեյն Ամիր Աբդոլլահիան

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Morning Edition ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ Իսրայելի անվտանգությունն ու քաղաքական համակարգը լիովին փլուզված են,  միակ բանը, որն այժմ գործում է այդ երկրում, «ռազմական մեքենան է»։

«Համաձայն տարածաշրջանի ներսում կատարվող իրադարձությունների մասին մեր ստացած տեղեկությունների՝ Իսրայելի անվտանգությունն ու քաղաքական համակարգն ամբողջովին փլուզված են»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը՝ հավելելով, որ Իսրայելի քաղաքացիները այլևս չեն վստահում վարչապետ Բենիամին Նեթանյահուին, և միակ բանը, որն այժմ գործում է Իսրայելում, նրա «ռազմական մեքենան է»։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել