Բորիս Ջոնսոնը հայտարարել է հեռուստահաղորդավար դառնալու մասին

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտնել է, որ հաջորդ տարվանից կմիանա GB News հեռուստաալիքին՝ որպես հաղորդավար և սյունակագիր իր քաղաքական հաղորդման համար, հայտնում է РИА Новости-ն։

«Ուրախ եմ հայտարարելու, որ շուտով կմիանամ ձեզ GB News-ում: Ես կներկայացնեմ այս հիանալի նոր ալիքը: Իմ անվնաս հայացքներն այդ ամենի վերաբերյալ՝ հնարավորություններ, որոնք մեր առջևում են»,- ասված է Ջոնսոնի  տեսաուղերձում, որը հրապարակվել է հեռուստաալիքի կողմից։

Հեռուստաալիքը նշում է, որ եկող տարի նախկին վարչապետը կստեղծի և կներկայացնի նոր ծրագիր՝ «ցույց տալով Մեծ Բրիտանիայի իշխանության ուժն ամբողջ աշխարհում» և առանցքային դեր կխաղա հեռուստաալիքի՝ ինչպես Մեծ Բրիտանիայի համընդհանուր ընտրությունների, այնպես էլ հաջորդ տարի ԱՄՆ ընտրությունների լուսաբանման մեջ։

Նա հանդես կգա որպես ծրագրի ստեղծող, հաղորդավար և մեկնաբան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել