Հայաստանի և Ադրբեջանի վարչապետները Վրաստանում մի քանի ժամ քննարկել երկկողմ խնդիրներ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Ալի Ասադովը հանդիպում են ունեցել. այս մասին հայտնում է վրացական «Imedi» լրատվականը։

Նրանց փոխանցմամբ, երկու երկրների վարչապետերը մի քանի ժամ քննարկել երկկողմ խնդիրները:

Հանդիպման մասին այսօր խոսել է նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, նշելով. «Երեկ մենք եռակողմ հանդիպումներ ունեցանք։ Վրաստանը՝ որպես անաչառ միջնորդ, Հայաստանի և Ադրբեջանի բարեկամ, շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել