Գազայի հատվածում սպանվել է Al Jazeera-ի լրագրողի ընտանիքը

«Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը հայտնել է, որ իր  թղթակցի ընտանիքը Գազայի հատվածի կենտրոնում իսրայելական ավիահարվածի հետևանքով։

Հաղորդվում է, որ նրանք (կինը և երկու երեխաները՝ խմբ․) , Իսրայելի իշխանությունների հանձնարարականի համաձայն, լքել են հատվածի հյուսիսը։

Իսրայելական բանակը դեռ չի մեկնաբանել լրագրողի ընտանիքի մահվան մասին լուրերը։

Նշվում է, որ լրագրողն իր ընտանիքի մահվան մասին իմացել է ուղիղ եթերում աշխատելու ժամանակ։ Հեռուստաընկերության տվյալներով՝ նրանք սպանվել են Գազայի հատվածում փախստականների Նուսեյրաթ ճամբարի վրա հարձակման ժամանակ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել