Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչներն այցով գտնվում են Մոսկվայում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Կարող եմ նաև ասել և հաստատել, որ պաղեստինյան համապատասխան պաղեստինյան շարժման ներկայացուցիչները այցով Մոսկվայում են։ Ինչ վերաբերում է շփումներին, ապա մենք ձեզ լրացուցիչ կտեղեկացնենք», – ասել է դիվանագետը։
Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը հայտնել էր, որ Կատարում հանդիպում է անցկացրել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղաքական ղեկավարության հետ, կողմերը քննարկել են պատանդների ճակատագիրը։