Հոկտեմբերի 25-ին ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ։ «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի՝ նրան մատնանշել են «հայկական ԶԼՄ-ներում օդիոզ հրապարակումները Ռուսաստանի Դաշնության դեմ»։
«Դրան ուղղված են եղել Ռուսաստանի ղեկավարությանը, ռուս դիվանագետներին և խաղաղապահներին, ովքեր վտանգում և զոհում են իրենց կյանքը հանուն Հայաստանի ժողովրդի անվտանգության»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։
Նա հավելել է, որ հայ դիվանագետին մատնանշվել է հանրապետության տեղեկատվական տարածքում, այդ թվում՝ հանրային հեռուստատեսության, կառավարության կողմից վերահսկվող լրատվամիջոցների և Telegram ալիքներում «ընթացող անսանձ հակառուսական արշավի անընդունելիությունը»։