Ֆրանսիան կանգնած է Հայաստանի և հայերի կողքին. Լըկորնյու

Ֆրանսիան կանգնած է Հայաստանի և հայերի կողքին՝ X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն:

«Մեր մշտական և վճռական աջակցությունն անփոփոխ է»,- նշել է Լըկորնյուն՝ հրապարակելով տեսանյութ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպումից:

Հիշեցնենք, որ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարություն, որտեղ տեղի է ունեցել դիմավորման հանդիսավոր արարողություն՝ զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի մասնակցությամբ։

Այնուհետև մեկնարկել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ հանդիպումը:

Պաշտոնական հանդիպումից հետո տեղի է ունեցել մամուլի համար համատեղ հայտարարություն, որի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել ֆրանսիական կողմին՝ պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացմանը համակողմանիորեն ցուցաբերվող աջակցության համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել