Իսրայելը համաձայնել է հետաձգել ցամաքային գործողության մեկնարկը, որպեսզի ԱՄՆ-ը կարողանա լրացուցիչ հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղափոխել Մերձավոր Արևելք, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Վաշինգտոնը մտադիր է Մերձավոր Արևելք տեղափոխել հակաօդային պաշտպանության մոտ տասը համակարգ՝ Իրաքում, Սիրիայում, Քուվեյթում, Հորդանանում, Սաուդյան Արաբիայում և ԱՄԷ-ում գտնվող ամերիկյան զորքերին պաշտպանելու համար։ Իսրայելի իշխանությունները համաձայնել են սպասել, մինչև ԱՄՆ-ը տեղակայի այդ համակարգերը։ Նախատեսվում է, որ այս շաբաթ կավարտվի հակաօդային պաշտպանության լրացուցիչ համակարգերի տեղակայումը։