Երկաթուղային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրման կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ 200.000 դրամի չափով:
Նշված արարքը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի` 400.000 դրամի չափով: