Համայնքային ծառայողի ծառայողական գործունեության ընթացքն արտացոլվում է նրա անձնական գործում, որը վարում է համապատասխան աշխատակազմը:
Համայնքային ծառայողների մասին տեղեկություններն ընդգրկվում են համայնքային ծառայողների գրանցամատյանում, որը վարում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:
Համայնքային ծառայողների անձնական գործերի և գրանցամատյանի վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը: