ՀՀ Ազգային ժողովն ընդունել է որոշում, որի համաձայն՝ ելնելով Ազգային ժողովի գործունեության ապահովման կազմակերպական հիմքերի կատարելագործման անհրաժեշտությունից, օրինաստեղծ գործունեության, ժողովրդավարության զարգացման և միջխորհրդարանական բարեկամական կապերի ամրապնդման բնագավառներում կատարած ներդրումների և ծառայությունների համար Հայաստանի Հանրապետության ֆիզիկական և իրավաբանական անձանց և խորհրդարանի օտարերկրյա հյուրերին խրախուսելու նպատակով սահմանվել է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալ» և «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվոգիր»: