Իսրայելի պաշտպանության բանակը իր տելեգրամյան ալիքում հայտնել է, որ վերջին ժամերին սպանել է ՀԱՄԱՍ-ի մի քանի անդամների, այդ թվում՝ ստորաբաժանման հրամանատարի երեք տեղակալների։
«Վերջին մի քանի ժամերի ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը ոչնչացրել է ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության մի շարք զինյալների, այդ թվում՝ Աբեդ Ալրահմանին՝ Նուսեյրաթ գումարտակի հրամանատարի տեղակալը, որը մասնակցել է Կիբուց Բեերիի ջարդերին, Խալիլ Մուհաջեզին, որ Շատի գումարտակի հրամանատարի տեղակալն է, և Խալիլ Թաթրին, որ Շեյխ Ռադվան գումարտակի հրամանատարի տեղակալն է»,- ասված է բանակի հաղորդագրության մեջ։