Էրդողանը Գազայում խաղաղ բնակչության զանգվածային սպանությունները համեմատել է ցեղասպանության հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ Գազայի հատվածում խաղաղ բնակչության կոտորածը հասել է ցեղասպանության մակարդակի, սակայն միջազգային հանրությունը չի կարողանում զսպել Իսրայելի «ապօրինի հարձակումները»։ Այս մասին նա գրել է ՄԱԿ-ի հիմնադրման 78-րդ տարեդարձի կապակցությամբ իր գրասենյակի տարածած նամակում։

«Մենք՝ մարդկությունը, բախվում ենք շատ լուրջ խնդիրների՝ զինված հակամարտություններից մինչև կլիմայի փոփոխություն, սովից և աղքատությունից մինչև իսլամաֆոբիա, հատկապես Պաղեստինում և Ուկրաինայում: Հոկտեմբերի 7-ից Գազայում ականատես ենք լինում քաղաքացիական անձանց տների,  կրոնական վայրերի, հիվանդանոցների և դպրոցների զանգվածային ավերածությունների՝ հասնելով ցեղասպանության մակարդակի։ Ցավոք սրտի, միջազգային հանրությունը չի կարողանում զսպել Իսրայելի վարչակազմի անօրինական և անզուսպ հարձակումները խաղաղ բնակչության վրա»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել