Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։
Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի հեռանկարները, տարածաշրջանում տիրող իրավիճակը և վերջին զարգացումները, ինչպես նաև Թեհրանում տարածաշրջանային «3+3» հարթակի շրջանակներում կայացած հանդիպման արդյունքները։
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը Խովաևի ուշադրությանն է ներկայացրել, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու իրական հնարավորություններ կան։