Կանադայի ազգային պաշտպանության նախարար Ուիլյամ Բլերը հայտարարել է, որ պաղեստինյան «ՀԱՄԱՍ» արմատական խմբավորումը պետք է ոչնչացվի, քանի որ այն վտանգ է ներկայացնում ոչ միայն Իսրայելի, այլեւ ամբողջ աշխարհի համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Կարծում եմ, որ նրանք (Իսրայելը,- նշում է ՏԱՍՍ-ը) իրավունք ունեն պաշտպանվելու ահաբեկչական սպառնալիքից: Անկեղծ ասած, ՀԱՄԱՍ-ը պետք է վերացվի որպես սպառնալիք ոչ միայն Իսրայելի, այլև աշխարհի համար: Դա ահաբեկչական կազմակերպություն է»,- ասել է Բլերը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք Կանադան համաձայն է Իսրայելի հայտարարություններին այս կազմակերպության ոչնչացման անհրաժեշտության մասին։
Ավելի վաղ հրեական պետության պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել էր, որ իսրայելցի զինվորականները մտադիր են ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի բոլոր թունելներն ու նրա բոլոր զինյալներին Գազայի հատվածում, ռազմական գործողությունը չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ այդ խնդիրը չի ավարտվել։ Նախարարը հավելել է, որ զինվորականները նպատակ ունեն «ոչնչացնել ՀԱՄԱՍ կազմակերպությանը»։