Արեւմտյան երկրների լռությունը հանգեցրել է Գազայի հատվածում աննախադեպ չափերի հումանիտար ճգնաժամի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության սրումը և տարածաշրջանում հումանիտար ճգնաժամը։