Եթե չլիներ Նիկոլա Տեսլան, մարդկությունը դժվար թե իմանար անլար փոխանցման, փոփոխվող հոսանքի մասին, նա նույնիսկ մշակել է հեռակառավարման մոդելը:
1899թ. Տեսլան անցկացրել է փորձ, որի արդյունքում իր կառուցած ավելի քան 20 մետր բարձրություն ունեցող աշտարակից 40 մետր հեռավորությամբ վառվել է մոտ 200 լամպ: Սակայն հետաքրքիրն այն է, որ էլեկտրականությունը նրանց փոխանցվել է առանց լարերի:
Նշենք, որ ՀՀ-ում օրենքի համաձայն պետք է իրականացվի էներգախնայողության քարոզչություն: Մասնավորապես՝ Կառավարության լիազորած մարմինների կողմից էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին տեղեկատվության տարածումն իրականացվում է`
ա) էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի խնդիրների հանրային քննարկմամբ, նրանց բնապահպանական, տնտեսական և սոցիալական առավելությունների լրատվությամբ և քարոզչությամբ.
բ) էներգաարդյունավետ էներգատեղակայանքների և էներգախնայողական ցուցադրական նախագծերի մասին լրատվությամբ.
գ) էներգախնայողական տեխնոլոգիաների, մեքենաների և էներգատեղակայանքների ցուցահանդեսների կազմակերպմամբ.
դ) էներգետիկ ռեսուրսների խնայողության և վերականգնվող էներգետիկայի զարգացման ազգային անհրաժեշտության և նպատակահարմարության քարոզչությամբ: