Ի՞նչ կարգով է իրականացվում կալանավորված անձանց և դատապարտյալների ամբուլատոր բժշկական օգնությունը

Կալանավորված անձանց և դատապարտյալների ամբուլատոր բժշկական օգնությունը ցուցաբերվում է հիմնարկների` այդ նպատակով առանձնացված տարածքում կամ տարածքներում։

Ժամանակավոր անաշխատունակությամբ պայմանավորված հիվանդ կալանավորված անձանց և դատապարտյալների ցուցակը բժշկական սպասարկման բաժնի կամ բաժանմունքի կամ խմբի ղեկավարը ներկայացնում է հիմնարկի պատասխանատու հերթապահին` օրվա կարգացուցակի պահանջներից ազատելու նպատակով։

Օրվա կարգացուցակի պահանջներից ազատելու կամ աշխատանքից մասնակիորեն կամ լրիվ ազատելու եզրակացությունը տրվում է բժշկի կողմից՝ ոչ ավելի, քան 3 օր, իսկ նրա բացակայության դեպքում՝ միջին բուժանձնակազմի կողմից՝ ոչ ավելի, քան 1 օր ժամկետով։ Անհրաժեշտության դեպքում ժամկետը կարող է երկարացվել։Աշխատանքից ազատելու մասին ժամանակավոր անաշխատունակության թերթիկը կալանավորված անձին կամ դատապարտյալին տրվում է առձեռն։Ամբուլատոր բուժման նշանակված հիվանդ կալանավորված անձինք կամ դատապարտյալները դեղորայք ընդունելու կամ այլ բժշկական միջամտություն կատարելու համար բժշկական սպասարկման բաժին կամ բաժանմունք կամ խումբ են ներկայանում օրվա սահմանված ժամերին։ Բժշկական նշանակումներն իրագործում է բժիշկը կամ միջին բուժանձնակազմը՝ համաձայն համապատասխան նշանակման թերթիկի։

Երբ բժշկական սպասարկման բաժնի կամ բաժանմունքի կամ խմբի բժիշկ-մասնագետն ինքնուրույն չի կարող ախտորոշել հիվանդությունը, ապա հիվանդ կալանավորված անձին կամ դատապարտյալին պետք է բժշկական սպասարկման բաժնում կամ բաժանմունքում կամ խմբում կամ առողջապահական մարմինների բուժական հիմնարկներում ապահովեն համապատասխան բժիշկ-մասնագետի խորհրդատվությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել