Անհնար ապահովել երեխաների, կանանց, քաղաքացիական անձանց անվտանգություն՝ ռմբակոծելով հիվանդանոցները, դպրոցները, մզկիթները և եկեղեցիները: Ճնշումը չի կարող հավերժ լինել։ Սխալն ուղղելու և պետությանը բնորոշ իմաստությամբ գործելու փոխարեն՝ Իսրայելի իշխանությունները արտատարածաշրջանային ուժերի դրդմամբ իրենց պահում են կազմակերպության պես։ Այս մասին X-ի իր էջում գրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Ես կրկնում եմ մեր կոչը Իսրայելի ղեկավարությանը՝ չընդլայնել խաղաղ բնակչության վրա իր հարձակումների մասշտաբները և անհապաղ դադարեցնել գործողությունները, որ ցեղասպանություն են», – գրել է նա։
Էրդողանը նաև կոչ է արել հումանիտար զինադադար հաստատել Գազայում և ընդգծել, որ Թուրքիան կշարունակի անել հնարավորը անմեղ արյան հեղումը կանխելու և Պաղեստինում հակամարտությունը լուծելու համար։