Բայդենը ԱՄՆ Կոնգրեսից 106 միլիարդ դոլար է խնդրել Ուկրաինային և Իսրայելին աջակցելու համար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խնդրել է Կոնգրեսին համաձայնեցնել  106 միլիարդ դոլարի նախագիծը՝ Ուկրաինային և Իսրայելին լրացուցիչ ռազմական և այլ օգնություն տրամադրելու համար, ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Փաստաթղթում ասվում է, որ Բայդենի վարչակազմը «վճռական պատասխան» է տվել Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողությանը, «և այժմ օգնության է հասել իր դաշնակից Իսրայելին»։ Սպիտակ տունը կոչ է արել ամերիկացի օրենսդիրներին «առաջիկա շաբաթներին հասնել համապարփակ երկկողմ համաձայնության»՝ ԱՄՆ ազգային անվտանգության կարիքների համար միջոցներ հատկացնելու վերաբերյալ։

Ինչպես պարզաբանվում է  Սպիտակ տան կողմից հրապարակված  փաստաթղթերում, ԱՄՆ վարչակազմը Կոնգրեսին մասնավորապես խնդրում է ավելի քան 61,4 միլիարդ դոլար հատկացնել «Ուկրաինայում իրավիճակին և դրա հետ կապված ծախսերին արձագանքելու համար»: Մասնավորապես, մոտ 44,4 մլրդ դոլար է նախատեսվում ծախսել Կիեւին ռազմական օգնություն տրամադրելու եւ ամերիկյան զենքի պաշարները համալրելու համար։

Միևնույն ժամանակ Իսրայելին առաջարկվում է 14,3 միլիարդ դոլարի օգնություն տրամադրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել