ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խնդրել է Կոնգրեսին համաձայնեցնել 2 միլիարդ դոլարի նախագիծը՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին աջակցելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասվում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ ուղարկված նախագահական խնդրագրով:
Սպիտակ տունը հրապարակել է բյուջետային գրասենյակի նամակը՝ ուղղված ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ժամանակավոր խոսնակ Պատրիկ Մաքհենրիին, ով սակայն բյուջեն հաստատելու լիազորություն դեռ չունի։
Ինչպես երևում է փաստաթղթից, պահանջվող գումարի մի մասը՝ 2 մլրդ դոլարը, կուղղվի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին աջակցելու համար, սակայն չի նշվում, թե կոնկրետ ում համար է նախատեսված գումարը՝ Թայվանի՞, թե՞ այլ երկրների։