Պատերազմին չմասնակցելու համար Բաստրիկինն առաջարկել է միգրանտներին զրկել Ռուսաստանի քաղաքացիությունից

ՌԴ քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինն առաջարկել է միգրանտներին զրկել Ռուսաստանի քաղաքացիությունից՝ ռազմական գործողությանը մասնակցելուց հրաժարվելու համար․

«Մինչ հատուկ ռազմական գործողություն է ընթանում, կարծում եմ, որ մենք պետք է նրանց ներգրավենք դրանում։ Եթե նրանք, որպես ՌԴ քաղաքացի, պատրաստ չեն կատարել իրենց ​​պարտքը, պետք է որոշում կայացնել նման անձանց քաղաքացիությունից զրկելու մասին»։

Բաստրիկինն ավելի վաղ ասել էր, որ քաղաքացիության հետ մեկտեղ միգրանտները ստանում են նաև պարտականություններ, այդ թվում՝ բանակում ծառայելու պարտավորություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել