Վրաստանի խորհրդարանը չի կարողացել հեռացնել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին

Վրաստանի խորհրդարանը չի կարողացել հեռացնել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին։ Տեղեկությունը հայտնում Է ՏԱՍՍ-ը։

100-ից քիչ պատգամավորներ են կողմ քվեարկել նախագահի հեռացմանը, այդպիսով իմպիչմենտը չի կայացել: Ըստ քվեարկության արդյունքների՝ նախագահի իմպիչմենտի օգտին քվեարկել է 86 պատգամավոր, դեմ` 1-ը:

Նախագահին հեռացնելու համար անհրաժեշտ է խորհրդարանի 150 ձայնից առնվազն 100-ը կամ երկու երրորդը։

Խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել