Երևանի Դավթաշենից դեպի «Կորեայի ձոր» տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է գլորվել ձորը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը ՃՏՊ–ի մասին ահազանգը ստացել է ժամը 16:49-ին։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական օպերատիվ խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Պարզվել է, որ «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 70 մետր բարձրությունից գլորվել ձորը: