ԱՄՆ-ն մի կողմ քաշված չի մնա, եթե Իսրայելին ուղղված նոր սպառնալիքներ հայտնվեն։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, նման նախազգուշացում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արել է Թել Ավիվում կարճատև ելույթի ժամանակ՝ Իսրայել կատարած համերաշխության արտակարգ այցից հետո։
ԱՄՆ նախագահը զուգահեռներ է անցկացրել պաղեստինյան արմատականների գործողությունների և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վայրագությունների, ինչպես նաև Հոլոքոստի միջև։
«Մենք նորից մի կողմ չենք կանգնելու և ոչինչ չանենք՝ ոչ այսօր, ոչ վաղը, ոչ երբեք», – ընդգծել է Բայդենը։